Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 4-րդ ամիս

Հղիություն. 4-րդ ամիս

13 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 15-րդ շաբաթ) 

Փոքրիկն ունի նուրբ, թափանցիկ մաշկ, որի տակից երևում են անհամար մազանոթները: Շարունակում են աճել գլխի մազերը, խտանում են հոնքերը: Եթե երեխան պետք է լինի սևահեր, նրա ֆոլիկուլները սկսում են հատուկ պիգմենտ արտադրել:

 

Երեխան դառնում է շարժուն և ճկուն: Ձեռքերը սկսում են ծալվել արմունկներում և բազուկներում, կարողանում է ձեռքերը բռունցք անել: Շարունակում է կմախքի և ողնուղեղի ձևավորումը:


Ճակատի թաքանցիկ մաշկի տակ կարելի է տեսնել արյունատար անոթների նուրբ ցանցը: Նախկինում այս անոթների արյունը արտադրվում էր լեղապարկի կողմից, այժմ այն չորացել է, և վերջինիս ֆունկցիան իր վրա է վերցրել պտղի ողնուղեղը:

Հղիության 13-րդ շաբաթ (մանկաբարձական` 15-րդ շաբաթ)

 

Պտղի հասակն ու քաշը


Հասակը գագաթից մինչև սրբոսկր՝ 93-103 մմ, քաշը՝ մոտ 70 գր:


Փոքրիկն աճում է և շատ արագ քաշ հավաքում, որի հետևանքով պտղապարկը չի հասցնում զարգանալ նույն համամասնությամբ: Փոքրիկի գլխին սկսում են աճել առաջին մազերը, զարգանում են նրա օրգանները, մկանները, հյուսվածքներն ու ոսկրերը: Սրտիկն ավելի արագ է սկսում բաբախել, մաշկը չափազանց բարակ է, որի հետևանքով ապագա փոքրիկն ավելի շուտ կարմիր է, քան վարդագույն: Նա լողում է 100 մլ ամնիոտիկ հեղուկում, որն ամբողջությամբ թարմացվում է ամեն երեք ժամը մեկ:


Նա հեշտությամբ շարժվում է այս «տաք լողարանում» (մոտ 37°С), որն ունի նույն խտությունը, ինչ որ մարմինը և ճախրում է անկշռելիության մեջ: Ամնիոտիկ հեղուկը «սովորական ջուր չէ ջրավազանում».

 

  • այն թույլ չի տալիս ապագա փոքրիկին շփվել արգանդի պատերի հետ,

  • պաշտպանում է փոքրիկի օրգաններն ու հյուսվածքները հարվածներից ու ցնցումներից, որոնց կարող է ենթարկվել մայրը, ինչպես նաև պաշտպանում է արգանդի մկաննների ճնշումից,

  • ձևավորում է մարմինը մակընթացություն և տեղատվություն հիշեցնող ալիքաձև շարժումների միջոցով,

  • մերսում է մարմինը՝ թույլ չտալով արյանը լճանալ վերջույթներում,

  • կարգավորում է ջերմաստիճանը և պաշտպանում արտաքին ազդեցությունից,

  • ապահովում է պտղի շնչառական շարժումները, երբ նրա կրծքավանդակն սկսում է «շնչել»,

  • նրանում պտուղն ակտիվ շարժվում է՝ մարզելով հոդերը. առանց այս շարժումների պտուղը դատապարտված կլիներ հոդերի դանդաղաշարժության կամ անշարժության և նույնիսկ ոսկրերի տձևացման: Հոգեբանները հանգում են նույն եզրակացության, որ պտուղը, լողալով արգանդում՝ ամնիոտիկ հեղուկում, հաճելի զգացողություններ է ունենում, և այս շրջանի հիշողությունները մնում են մարդու մոտ ընդմիշտ:

 

Հղիության 13-րդ շաբաթ (մանկաբարձական` 15-րդ շաբաթ) Դուք ինքներդ


Պլացենտան այս ընթացքում կիսակլոր տեսք ունի: Շատ հաճախ այն ամրանում է արգանդի վզիկի մոտ և պատահում է, որ ծածկում է այն: Դրա համար անհանգստության առիթ չկա, պլացենտան կշարժվի և կազատի երեխայի ճանապարհը... հինգ ամիս անց:


Հայելու մեջ նայելիս դուք որովայնի վրա կարող եք նկատել մուգ գիծ՝ պորտից մինչ ցայլք: Դա «մելանին» անվամբ պիգմենտի արտացոլքն է, որը կանհետանա ծննդաբերությունից հետո:


14 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 16-րդ շաբաթ) 


Հայտնվում են հոնքերը և թարթիչները: Մարմինը և դեմքը ծածկված են նուրբ թավիշով (լանուգո):


Փոքրիկի մաշկն այնքան բարակ է, որ արյունատար անոթների ցանցը ամբողջությամբ նկատվում է:


Ձևավորվել են ձեռքերի և ոտքերի հոդերը, սկսվել է ոսկրերի կարծրացումը:


Սեռական օրգաններից արդեն կարելի է որոշել սեռը, չնայած ուլտրաձայնային հետազոտությամբ դա միշտ չէ, որ հնարավոր է:


Կրծքավանդակը շնչառական շարժումներ է կատարում:


Նա արդեն կարող է մատիկը ծծել: Շատ շարժուն է, դեռևս շատ հավանական է` դուք դա չեք զգում:


Սիրտը երկու անգամ ավելի արագ է բաբախում, քան ձերը: 14-րդ շաբաթից հետո բժիշկը կամ բուժքույրը կարող են լսել այն` հատուկ ստեթոսկոպի օգնությամբ:


Հղիության 14-րդ շաբաթ (մանկաբարձական` 16-րդ շաբաթ) Այս ամսում պտուղն արագորեն մեծանում է:


Նրա ոտիկները երկարում են, և դառնում ձեռքերից ավելի երկար, որոնք նույնպես մեծանում են: Նա օգտվում է իր մարմնի նոր հնարավորություններով, որ մշակի կուլ տալու և ծծելու շարժումները, նա բերանն է տանում ոտիկների և ձեռքերի մատիկները: Այսպես նա սովորում է ծծել և կուլ տալ` առանց խեղդվելու: Սա նրան պետք է գալու ծնվելուց անմիջապես հետո, երբ մայրիկը նրան կուրծք կտա: Բռնվելու ռեֆլեքսն ի հայտ է գալիս, այնպես, որ նա սկսում է բռնել ամեն ինչ, ինչ հասանելի է՝ մյուս ձեռքը, ոտքը, պորտալարը: Ինչ վերաբերում է վերջինին, կարելի է չանհանգստանալ դրա համար: Պորտալարի երակները և զարկերակները պատված են լորձաթաղանթով՝ պաշտպանելով այն ապագա երեխայի կողմից հնարավոր վնասվածքից:


Պորտալարը շատ ամուր է և ունակ է 5-6 կգ պահել: Դրա հետ մեկտեղ նա շատ ճկուն է: Բնությունն այնպես է ստեղծել, որ այն հատվածը, ուր պորտալարն ամրանում է որովայնին, ծածկված է ավելի հաստ մաշկով` դա նրա ապագա պորտիկն է: Եվ վերջապես, որպեսզի փոքրիկին ամնիոտիկ հեղուկում ազատ շարժվելու հնարավորություն լինի, պորտալարն ամեն ամիս երկարում է և հասնում է 40-50 սմ-ի մոտ երկու սանտիմետր տրամագծով: Հինգերորդ շաբաթում արդեն սկսում է ձևավորվել նյարդային բջիջները, իսկ այժմ դրանց արտադրությունը արդեն ինքնուրույն է: Ամեն վայրկյան ձևավորվում է 5000 նեյրոն: Վեցերորդ ամսվա վերջում նրանց թիվը կհասնի միլիարդների:


Գլուխն անհամեմատ մեծ է մարմնից:


Փոքրիկն արդեն պարանոց ունի:


Մատիկների վրա արդեն կան ինքնատիպ մատնահետքերը: Արդեն ամբողջությամբ ձևավորվել են եղունգները, դրանք շատ երկար ու սուր են:


Փոքրիկը միզում է ամեն 40-45 րոպեն մեկ: Կարևոր նորություն՝ ուլտրաձայնի օգնությամբ կարելի է որոշել երեխայի սեռը:


Պտղի երկարությունը և քաշը


Երկարությունը՝ 16 սմ
Քաշը՝ 85 գր


15 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 17-րդ շաբաթ) 


 Հղիության 15-րդ շաբաթ (մանկաբարձական` 17-րդ շաբաթ) Պտուղն արագորեն մեծանում է, նրանից ետ չի մնում նաև պլացենտան, այն արդեն կազմում է 480 գր: 17-րդ շաբաթում պլացենտան ամբողջությամբ ձևավորված է, արյունատար անոթների խիտ ցանց ունի, որոնց միջոցով գալիս են սննդանյութերը և արտանետվում արտաթորանքը: Այս շաբաթ կուտակվում է, այսպես կոչված, «գորշ ճարպը», որը ճարպային հյուսվածքի մի հատուկ տեսակ է` շատ կարևոր օրգանիզմի ջերմափոխանակության համար:


Այս շրջանում պտղի մարմինը պատվում է նուրբ լանուգոյով, որը մաշկի միկրոսկոպիկ պատկերն է, և յուրահատուկ է ամեն մարդու համար: Պտղի մաշկը դեռ բարակ է՝ առանց ճարպի: Սակայն ենթամաշկային ճարպաշերտը սկսում է կուտակվել: Այն կօգնի նրան պահպանել նորմալ ջերմաստիճան` ծնվելուց հետո: Այժմ փոքրիկն ավելի ծանր է, քան պլացենտան: Ոչ մի նոր օրգան և կառուցվածք չի ձևավորվում:

 

Արգանդի մեջ բարձր ձայները զարմացնում են փոքրիկին:


 Հղիության 15-րդ շաբաթ (մանկաբարձական` 17-րդ շաբաթ) Ուղեղն ամբողջությամբ զարգացած է, փոքրիկը կարող է ծծել, կուլ տալ, ցավ զգալ: Ներարգանդային շնչառությունը չի կարելի համեմատել արտարգանդայինի հետ: Այս շնչառական շարժումները շատ կարևոր են, դրանք նպաստում են պտղի սիրտ գնացող արյանը, բրոնխեր և թոքեր գնացող ամնիոտիկ հեղուկին, ինչը շատ կարևոր է պտղի շուրջը գտնվող ջրերի կարևոր մեխանիզմի համար: Պտղի մաշկը համարյա թափանցիկ է: Ի հայտ են գալիս ոսկրացման առաջին միջուկները: Պտուղն ակտիվ շարժումներ է կատարում:


16 ամսական հղիությունն արդեն օպտիմալ ժամանակ է ուլտրաձայնային հետազոտության համար, որը կբացառի սրտի հնարավոր պաթոլոգիաները:


Պտղի երկարությունը և քաշը


Երկարությունը՝ 15-17 սմ
Քաշը՝ 142 գր

16 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 18-րդ շաբաթ)


Ձեր փոքրիկն արդեն արձագանքում է արտաքին աշխարհին և թույլ է տալիս իր մասին իմանալ այնքանով, որ ձեր փորիկին հրում է ոտքով: Փոքրիկը անգամ լսում է ձեզ. Լսողական համակարգն արդեն ձրավորվել է, և ուղեղի լսողության համար պատասխանատու հատվածն աշխատում է: Փոքրիկին չի վախեցնում ո′չ արյան հոսքի ձայնը, ո′չ ձեր սրտի աշխատանքի ձայնը: Սակայն բարձր ձայները նրան վախեցնում են: Մի փոքր զգայուն է դառնում նաև ակնաթաղանթը: Այս փուլում դեռ «ազատ տեղ» կա արգանդում, պտուղը շատ ակտիվ է, հաճախ փոխում է դիրքը: Նա կարող է խաչել ոտքերը, կամ ծծել բութ մատը:


Հղիության 16-րդ շաբաթ (մանկաբարձական` 18-րդ շաբաթ)Չնայած ձեզ թվում է, թե ձեր փոքրիկը քնած է, իրականում նա զգում է դրսում կատարվող ամեն ինչ: Օրինակ, եթե դուք ձեր որովայնը պահեք արևի ուժեղ ճառագայթներին, ձեր փոքրիկը կտեսնի նուրբ-վարդագույն ճառագայթում: Այս շաբաթից արդեն սկսեք խոսել փոքրիկի հետ, երգեք նրա համար՝ նա ձեզ ուշադիր լսում է:


Պտղի քաշը և երկարությունը


Երկարությունը՝ 20,5 սմ
Քաշը՝ մոտ 198-200 գր


Հենց որ նա բացում է բերանը, կուլ է տալիս մի քիչ ամնիոտիկ հեղուկ: Այս հարցում նրան օգնում են թոքերը, որոնք նախաշնչառական շարժումներ են անում: Այս շարժումների արդյուքնում հեղուկը մտնում և դուրս է գալիս բերանից: Այս շարժումների շնորհիվ հեղուկի մուտքը և ելքը, օդի բացակայության պայմաններում, հսկայական դեր են կատարում թոքերի զարգացման գործում: Ամնիոտիկ հեղուկի մի մասը դուրս է գալիս բերանից, մյուս մասը` երիկամների միջոցով ֆիլտրացվում է, և դուրս է գալիս մեզի տեսքով: Ամնիոտիկ հեղուկը` ընկնելով աղեստամոքսային համակարգ, նպաստում է նրա զարգացմանը:


Ողնուղեղը զարգացել էր դեռ երրորդ ամսվա ընթացքում, այժմ նա ունի այն կառուցվածքը, որը կպահպանվի մինչև ծնվելը: Նա նպաստում է էրիթրոցիտների և լեյկոցիտների ձևավորմանը:


Օրգանոգենեզի վերջում` պարանոցի ձևավորմանը զուգահեռ, զարգանում է նաև թիմուսը: Այս գեղձն (իր սեփական լիմֆոցիտները) «սովորեցնում» է ոչնչացնել ագրեսորներին:


Ծնվելու ժամանակ արյան բջիջները կստեղծվեն միայն ողնուղեղի և 2իմուսի կողմից, լյարդը շուտով «խաղից դուրս կգա»:


Դուք ինքներդ


Արգանդը հասնում է պորտի բարձրությանը (մոտ 16 սմ բարձրության): Այն շատ ավելի ներդաշնակ կոկոսի է նման, որը հարմար տեղավորվում է կոնքոսկրի հատակում` իր ողջ չափով:


Փորիկին արդեն հնարավոր չէ թաքցնել: Երեխային թթվածնով և անհրաժեշտ սննդանյութերով հագեցնելու համար արյունն ավելի շատ թթվածին է վերցնում թոքերիվ, քան սովորական ժամանակ: Այդ իսկ պատճառով ձեր շնչառությունն արագանում է: Երբ այս ջանքերը սպառեն թթվածնի պահուստը, դուք հևոց կզգաք:


Այս շաբաթ դուք կարող եք զգալ ձեր փոքրիկի շարժումները: Սա շատ ավելի հավանական է, եթե դա ձեր առաջին հղիություն չէ, կամ դուք նիհար եք:


Դատեք ինքներդ՝


Հղիության 16-րդ շաբաթ (մանկաբարձական` 18-րդ շաբաթ)Ներարգանդային կյանքի չորրորդ ամսում պտղի մարմնի երկարությունը հասնում է 14 սմ, քաշը` 200 գր: Նման արագ աճն առաջին հերթին կապված է կմախքի ինտենսիվ զարգացման, ինչպես նաև` որովայնի խոռոչի զագացումով:


Այս շրջանում պտղի բոլոր օրգաններն իրենց ֆունկցիան են ձեռք բերում: Օրինակ, լյարդը, որը նախորդ ամիսներին արյունաստեղծ օրգան էր, այժմ դառնում է մարսողական համակարգի օրգան: Իսկ արյունաստեղծ ֆունկցիան վերցնում է կարմիր ոսկրածուծը: Այն ավելի ու ավելի է ուժեղանում և այս ժամանակ պտղի արյան մեջ կարելի է գտնել գրեթե բոլոր մասնկները՝ էրիթրոցիտներ, լիմֆոցիտներ, լեյկոցիտներ...: Ու, չնայած նրանց մեջ դեռ շատ են չհասունացածները, այնուամենայնիվ, արյան խումբը, ինչպես նաև ռեզուս-գործոնը, արդեն կարելի է որոշել:


Եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ պտուղը ռտեզուս-դրական է, ապա կարող է զարգանալ լուրջ իմունոլոգիական հակամարտություն: Չէ որ մոր արյան մեջ են ընկնում պտղի էրիթրոցիտները, որոնք ռեզուս-դրական են: Նրա օրգանիզմի համար դրանք օտար են, ու ահա` արտադրվում են հակամարմիններ: Անցնելով պլացենտայի միջով` դրանք ընկնում են պտղի արյան մեջ, և գրոհում ու ոչնչացնում էրիթրոցիտները` առաջացնելով հեմոլիտիկ հիվանդություն: Եվ որքան մեծ է հղիությունը, այնքան շատ տոքսիներ են կուտակվում ու վատ ազդեցություն թողնում ողջ օրգանիզմի վրա, և հատկապես` պտղի ուղեղի վրա: Ահա թե ինչու է անհրաժեշտ հղի կնոջը` հնարավորինս շուտ դիմել բժշկի: Սա հատկապես շատ կարևոր է, եթե կինն ունի ռեզուս-բացասական արյուն, իսկ երեխայի հայրը` ռեզուս դրական: Բժիշկը կարող է պարզել` արդյո ՞ք հղի կնոջ արյան մեջ հակամարմիններ չեն հայտնվել, և եթե դրանք կան, ապա անհրաժեշտ է միջոցներ կիրառել:


Չորրորդ ամսում սկսում են գործել երիկամները: Երիկամները զարգացման բավականին բարդ ճանապարհ են անցնում: Սկզբում առաջանում է նախաերիկամը, երկրորդ ամսում` առաջնային երիկամը, որը մասնակցում է սեռական համակարգի ձևավորմանը: Երիկամի զարգացման նման բարդ ընթացքը ինչ-որ չափով բացատրում է, թե ինչու են երիկամների ի ծնե արատները հաճախ հանդիպում:


Չորրորդ ամսվա վերջում երիկամներն իրենց վերջնական տեղն են գրավում, ներառվում նյութափոխանակության մեջ և սկսում մեզ զատել: Այս մեզն անընդհատ ավելացնում է ամնիոտիկ հեղուկի ծավալը, որը զարգացող երեխայի համար բնակության միջավայր է` ընդհուպ մինչև ծնունդը: Ի դեպ, հենց ամնիոտիկ հեղուկն էլ երեխան կուլ է տալիս: Սակայն հիմնական առանձնացնող ֆունկցիան շարունակում է կատարել պլացենտան: Այդ իսկ պատճառով, եթե անգամ երիկամները ճիշտ չեն զարգանում և ամբողջ ուժով չեն աշխատում, դա գրեթե ոչ մի կերպ չի ազդում փոքրիկի վրա: Սակայն ծնվելուց հետո, երբ երիկամներն այլևս չեն կարող իրենց պարտականություններն ուրիշին «հանձնել», դրանց անբավարարության խնդիրը կարող է շատ սուր ու լուրջ խնդիր դառնալ:


Մարսողական տրակտի օրգանները ևս սկսում են գործել: Իր յուրահատուկ ֆունկցիաներն են ձեռք բերում ստամոքսը, աղիները, լեղապարկը: Աղիներում հայտնվում է առաջին պարունակությունը: Դա հիմնակում կազմված է լեղուց և առաջանում է մակոնիեմը:

 

Հղիության 4-րդ ամիս


Չորս ամիս շարունակ տեղի էր ունենում ամենակարևոր օրգաններից մեկի` գլխուղեղի, մակերեսի զարգացումը: Ինտենսիվորեն ստեղծվում են նյարդային բջիջները, նրանց թիվն անընդհատ աճում է, և անտեսանելի քանդակագործի ձեռքով քանդակվում են ակոսներն ու գալարները: Կենտրոնական նյարդային համակարգն ավելի ու ավելի վստահ իր ձեռքն է վերցնում օրգանիզմի կառավարման ակոսները: Նրան միանում է էնդոկրին համակարգը:


Այս շրջանում էնդոկրին սեկրեցիայի՝ արտազատման, ամենամեծ գեղձը մակերիկամներն են: Նախորդ երեք ամիսներին տեղի էր ունենում նախապատրաստական աշխատանքներ, որոնք այժմ մակերիկամներին թույլ են տալիս արտադրել հորմոնների անհրաժեշտ քանակություն: 16-րդ շաբաթում սկսում է գործել նար հիպոֆիզը՝ հաստատվում են նրա կապերն ուղեղի այլ կարևոր կենտրոնների հետ:


Եվ միայն շնչառական համակարգն է, որ չի շտապում աշխատանի մեջ մտնել: Չնայած պտղին դեռ թոքեր հարկավոր չեն, չէ՞ որ նա պլացենտայի միջոցով է շնչում:


Չորրորդ ամիսը հենց այն ամիսն է, երբ դրանից այն կողմ չի կարելի չշտապել բժշկի գնալ: Բժշկին այցելելու կարևոր պայման կարող է լինել նաև ծնողների ընտանիքի որևէ անդամի ժառանգական հիվանդությունը:


Ռիսկի գործոն է համարվում նաև հղի կնոջ տարիքը. փոքր` 18-ից, կամ` 35-ից մեծ: Այս դեպքերում շատ կարևոր է հետազոտություն անցկացնել և իմանալ գենետիկների ենթադրություններն առողջ երեխայի ծնվելու հավանականության մասին: Այս շրջանում կարելի է իմանալ նաև արդյոք զարգանում է մե՞կ պտուղ, թ՞ե` երկվորյակներ:


Ամնիոցենտեզը դա ամնիոտիկ հեղուկի հետազոտությունն է: Անհրաժեշտության դեպքում այն, որպես կանոն, կատարվում է հղիության չորրորդ ամսում: Ամնիոտիկ հեղուկի 8-10 մլ-ը թույլ է տալիս գնահատել պտղի ժառանգական համակարգը: Կարելի է որոշել պտղի սեռը, որոշել` ինչպես է ընթանում նրա զարգացումը:


Ամնիոցենտեզը բավականին բարդ հետազոտություն է և կատարվում է միայն խիստ ցուցումով:

Հեղինակ. Պրոֆեսոր Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչ ծնվելը» գրքի նյութերի հիման վրա:
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ